ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Գուրգեն Արսենյանը կապ չունի՞ ԲՀԿ-ի հետ

Գուրգեն Արսենյանը կապ չունի՞ ԲՀԿ-ի հետ
21.05.2013 | 15:40

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Գուրգեն Արսենյանից հետաքրքրվեցինք, թե ինչու ԲՀԿ-ն չիրականացրեց իր նախընտրական «սպառնալիքը», այն է՝ կեղծված ընտրություններից հետո վայր դնել Երևանի ավագանու մանդատները: Արդյո՞ք ընտրությունների արդյունքները գոհացրել են ԲՀԿ-ականներին:
«Հարցն ուղղեք ԲՀԿ-ին, ես ՄԱԿ-ի նախագահն եմ»,- եղավ արձագանքը:
Գուրգեն Արսենյանին հիշեցրինք, որ ինքը ոչ միայն ԱԺ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով, այլև Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը: Ի՞նչը ստիպեց, որպեսզի Գուրգեն Արսենյանը հրաժարվի Երևանի ավագանու մանդատից:
«Կա՛մ պետք է զբաղվեի պատգամավորական գործունեությամբ, կա՛մ ավագանու: Ես նախընտրեցի զբաղվել պատգամավորական գործունեությամբ»,- մեր հարցին այսպես պատասխանեց ՄԱԿ-ի նախագահը:
Գուրգեն Արսենյանին հիշեցրինք, որ ինքը ԱԺ պատգամավոր էր նաև մինչև Երևանի ավագանու ընտրությունները. այդ դեպքում ինչու՞ էր ընդգրկվել Երևանի ավագանու ցուցակում, եթե պետք է հետո հրաժարվեր մանդատից:
«Ես չհրաժարվեցի է, վայր դրեցի ավագանու մանդատը»,- ասաց Գուրգեն Արսենյանը՝ հավելելով, որ ինքը պետք է իրականացներ հասարակությանը տված խոստումները:
Երբ ԱԺ պատգամավորին կրկին հիշեցրինք Երևանի ավագանու ընտրությունների, իր և ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարություններն այն մասին, որ հետևողական են լինելու կեղծիքները բացահայտելու հարցում, նա արձագանքեց. «Ընտրությունները եղել են մայիսի 5-ին, այսօր մայիսի 21-ն է, ընտրություններն ավարտվել են, քննարկվել են, հրապարակվել են հայտարարություններ: Այսօր ինձ համար կարևորագույն իրադարձությունը կառավարության ծրագրի քննարկումն է, քան՝ ընտրությունները, որոնց վերաբերյալ բոլոր տեսակետները հնչել են»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ